Աբովյան փողոցում հսկա ծառը կոտրվել ու ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա՝ վնшսելով դրանք

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում հսկայական ծառն անսպասելի կոտրվել և ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա՝ վնասելով երեք մեքենա։

Միջադեպը տեղի է ունեցել լուսացույցի կարմիր լույսի տակ ավտոմեքենաների արգելակման պահին։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն երթևեկությունն Աբովյան փողոցում կաթվածահար է եղել։

Կիսվել սոց․ ցանցերում