Շիական շարժումը՝ Իրաքի իսլամական դիմադրությունը, հայտարարել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի երեք ռազմաբազաների վրա հարձակումների մասին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է շարժման «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հենակետերը հարձակման են ենթարկվել Իրաքի Անբար նահանգում, Էրբիլի միջազգային օդանավակայանի (Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն՝ ինքնավար շրջան Հյուսիսային Իրաքում) և Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի Կոնիկոյ գազի հանքավայրի տարածքում: Նշվում է, որ շիաները իբր հրթիռներ ու անօդաչու սարքեր են օգտագործել։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Շիա աշխարհազորայիններն ավելի վաղ զգուշացրել էին ԱՄՆ-ին, որ իրենք կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ «ամերիկյան թշնամին շարունակում է ռազմական օգնություն տրամադրել իսրայելական բանակին, որը սպանում է խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և հարավային Լիբանանում»:
