Հայաստանում ճանապարհների թերությունը վերացնելու կուլտուրան շինարարության և ճանապարհաշինարարության ոլորտում շատ կասկածելի է։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետը։
«Ճանապարհը կառուցվել է, 6-3 ամիս հետո այնտեղ փոս է հայտնվել, շինարարը ասում է՝ օքեյ, կգնամ կվերացնեմ թերությունը, գնում ծածկում է այդ փոսը, հինգ օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում, 5-7 օրից էլի, ու ճանապարհի փոխարեն մենք ունենում ենք կարկատաների հավաքածու: Դա անըnդունելի է, որովհետև եթե նույնիսկ այդ փոսը օբյեկտիվ պատճառներով է առաջացել, միշտ բուն հաստությունից կա՛մ բարձր է լինելու կա՛մ ցածր»,- ասաց նա։
Կառավարության ղեկավարը նկատեց՝ Հայաստանի հանրապետությունում չկա մի կետ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվել է․ «Պարզ բան է, երկու հարթություն է, ճանապարհը ճանապարհ է, ես չեմ չափազանցնում, ստուգեք կամ տարեք ինձ ցույց տվեք հակառակը, ինչ մեքենայով ուզում ես երթևեկես, տեղ-տեղ եթե մի քիչ ուշադիր լինես, կարաս ասես՝ սա որ շինարարան է, նա որ անուն-ազգանունով։
Սա խնդիր է, միլիարդներ ենք այս ոլորտ դնում, բայց չենք ասում՝ ձեր աշխատած միլիարդների քանի տոկոսն եք դնում սովորելու վրա, որ ասենք էլ վեր կթռնեն, կասեն՝ 43 թվին գիտեք ինչ ճանապարհներ ենք սարքել Ստանլինգրադի մոտակայքում։ Ասում ենք ՝ շանս տանք, բայց սա խնդիր է, ինձ համար անձնապես դա դառնում է խնդիր, այդ խնդիրը մի օր պայթելու է, չի կարա չպայթի, պետք է լուծում տանք։ Սա մեր պատասխանատվությունն է մարդկանց առաջ։ Հիմա իմ ընտրությամբ կվերցնեմ մի ճանապարհ և կհանձնարարեմ պետական վերահսկողական ծառայությանըը այդ ճանապարհի մեկնարկից մինչև օրս խրոնոմետրաժ անենք, տեսնենք այդ ճանապարհի հետ ինչ է տեղի ունեցել, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում, իսկ որ այստեղ մեր խնդիրները խորքային չենք լուծել, դա ակնհայտ է։ Նախարարը ներկայացրել է 2023 թվականին կատարված կապիտալ ծախսը, այո, ծախսի ինտեսիվացման առումով առաջընթաց ունենք, բայց բովանդակության մեջ էլ պետք է անպայման խորանանք, սա կարևոր խոսակցություն է»։
