Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ճանապարհներին աղ-ավազ ցանելու և չցանելու մասին խոսակցություններին։
Նրա խոսքով՝ եթե նախկինում միջպետական և հանրապետական ճանապարհներին աղ-ավազը լապատկայով ցանելու ավանդույթ կար, ապա այսօր դա ուրիշ է․ «Հիմա տեխնիկայով ենք իրականացնում, լապատկայով աղը շատ տեսանելի էր մի քանի մետրը մեկ, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում և մարդիկ ասում են՝ ցանված չէ, բայց այդ մեքենաների վրա տեղադրված է GPS սարքավորումներ և մենք տեսնում ենք, որը օրը որ ժամին է անցել այդ մեքենան և աղ է ցանել»։
Վարչապետը արձագանքելով նախարարին՝ նկատեց՝ խնդիրն այստեղ աղը չէ․ «Մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդկանց պետք է տեսնել ասֆալտը երևում է, թե սառույց է, աղը էական չէ, եթե ճանապարհը սառույց է կամ մերկասառույց, աղի մեջ չէ խնդիրը, ճանապարհի վիճակի մեջ է խնդիրը»։
