Դուբայում ՀՀ-ի գլխավոր հյուպատոսն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրենին

Հունվարի 25-ին Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրեն Շեիխ Մակթում Բին Բուտի Ալ Մակթումին։ Մաղթելով հաջողություն առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ՝ գրասենյակի տնօրենը կարևորել է երկու բարեկամ երկրներին կապող քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև առևտրային ներդրումային ծրագրերի ընդլայնումը։

Կիսվել սոց․ ցանցերում