Մեր դեպքում ինչպես ռпւսներն են ասում игра свеч не стоит

Եթե որեւէ մեկին թվում է , որ Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչներ է գնում Հայաստանի դեմ օգտագործելու համար, ապա նա սխալվում է: Ցանկության դեպքում Թուրքիան Հայաստանը կարող է ճզմել Կարաբեքիր փաշայի ժամանակներից մնացած սպառազինություններով: Սեփական ԱԹՍ-երի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին չխոսած: Ի դեպ, Թուրքիան F-16 կործանիչներ ունի, խոսքը չորրորդ սերնդի տեխնոլոգիաներով հագեցված խմբաքանակի ձեռքբերման մասին է: Իսկ առհասարակ, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների համագործակցությունը, որքան էլ արտառոց թվա, Հայաստանին ձեռնտու է: Արեւմուտքից մերժված Թուրքիան ավելի վտանգավոր է: Որովհետեւ այդ դեպքում Թուրքիան մղվում է դեպի Արեւելք: Հայաստանի իշխանություններին պետք է ոչ թե Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման, այլ Արեւմուտքում հակաթուրքական դաշինքներ որոնելու անիմաստ ձգտումների համար քննադատել: Հիշողներ, կարծում եմ, կան. քառասունչորսօրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ Հայաստանի արտգործնախարարը ,,հայ-հունա-կիպրական ռազմավարական դաշնակցության,, փնտրտուքի մեջ էր: Եթե այսօր անգամ Ֆրանսիան է նույն ձգտումների հովանավորը, միեւնույն է, մեր դեպքում ինչպես ռուսներն են ասում игра свеч не стоит:
Կիսվել սոց․ ցանցերում