«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ցուցահանդեսով են ներկայացել

Դատապարտյալների ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու և անազատության մեջ գտնվելու ընթացքում ձեռք բերված շնորհն ու հմտություննները բացահայտելու ծրագրերի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է հերթական միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿԾ-ից: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ ներկայացվել են հիմնարկում պահվող, ստեղծագործական ձիրքով օժտված դատապարտյալների ձեռքի աշխատանքները՝ գծանկարներ, բնական քարերով մանյակներ, թևնոցներ, փայտից և այլ նյութերից պատրաստված զանազան իրեր։   Ցուցահանդեսից հետո հավաստագրեր են հանձնվել ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված գեղագիտական դասընթացներն ավարտած դատապարտյալներին։ Подробнее: https://shabat.am/am/article/313836/-Nubarashen—QKH-i-datapartyalnery-cucahandesov-en

Կիսվել սոց․ ցանցերում