Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, զինվորներ, սպաներ, մայրեր ու քույրեր շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Փառավոր մեր բանակը ստեղծվեց և կայացավ Արցախյան Հերոսամարտում մեր հերոս ընկերների կյանքի, մեր ժողովրդի միասնության ու տոկունության, մեր ազատամարտիկների նվիրվածության ու հերոսության շնորհիվ:
Մեր բանակը համալրվում է նորանոր ժամանակակից ռազմական միջոցներով և սպառազինությամբ, մեծ տեղ է տրված զինվորների ու սպաների ռազմական ուսուցմանը: Պետական կառավարման նման վերաբերմունքը բանակին երաշխիք է կարճ ժամանակում վերականգնելու նորանոր հաղթանակներ իրականացնելու, կորցրածը հետ բերելու նվիրական առքելությանը։
Սիրելի աշխարհասփյուռ Հայ ժողովուրդ շնորհավորում եմ բոլորիս այս հզոր օրվա առթիվ:
Փա՛ռք քեզ Հայոց Բանակ, փա՛ռք քեզ մեր հերոս Հայ Ժողովուրդ…
Խոնարհումս բոլոր մեր հերոս նահատակների հարազատներին…
