Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքվեց՝ ո՞ր լրատվականներն են անդրադարձել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված նստարաններին։
Քաղաքապետին զեկուցվեց, որ վարչական շրջանի ղեկավարի հետ ուսումնասիրվել է հարցը, թվով 3 նստարան կա, որոնք պետք է բերվեն ստանդարտի։
Ինչ վերաբերվում է լրատվականի արձագանքին, վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Ավինյանին ներկայացրեց․ «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել նստարանների հարցը, որ 75 տերասային տախտակով նստարանների փոխարեն մենք ավելի էժան տարբերակով ենք արել, փաստաթղթերով ամեն ինչ կա, որ նույն տախտակը ինչը օգտագործվել է 75 նստարանի վրա, դա նույնպես հանդիսանում է տերասային տախտակ, մաքուր տախտակ»։
Քաղաքապետը նկատեց․ «Բլոգերի մասին չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել այս մասին»։
