«Սեր և հարգանքից բացի ուրիշ բան չեմ տածում»․ Սնուփ Դոգը փոխել է կարծիքը Թրամփի մասին

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը հայտարարել է, թե «սեր և հարգանք» է տածում նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։

Ռեփերը նշել է, որ Թրամփը ներել է Մայքլ Հարիսին՝ Snoop Dogg Death Row լեյբլի համահիմնադրին, որը բանտում էր թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար․ «Ուստի ես Դոնալդ Թրամփի հանդեպ սեր և հարգանքից բացի ուրիշ բան չեմ տածում։ Դոնալդ Թրամփն ինձ ոչ մի վատ բան չի արել։ Նա ինձ համար միայն լավն է արել»:

Մինչ այս խոսակցությունները դեռ տարիներ առաջ ռեփերը որոշ հակասություններ էր ունեցել Թրամփի հետ։ Նա բազմիցս քննադատել էր Թրամփի տեսակետները, իսկ 2017 թվականին ծաղրել էր նրան՝ հրապարակելով BADBADNOTGOOD-ի մասնակցությամբ «Lavender» երգի տեսահոլովակը։

Տեսահոլովակում նա ատրճանակն ուղղում է Թրամփի հագուստով ծաղրածուի վրա, որից դուրս է գալիս «BANG» գրությամբ կարմիր դրոշը։ Այդ ժամանակ Թրամփի փաստաբանն ասել էր, որ նա «ցնցված է» տեսանյութից և պահանջել էր ներողություն խնդրել:

Կիսվել սոց․ ցանցերում