«Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել. եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումներն արդեն այլ փուլ կտեղափոխվեն»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ արձագանքելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջարկներ են արվում Ադրբեջանին երաշխիքների, սպառազինության վերահսկման, չհարձակվելու վերաբերյալ, դրանք միայն քաղաքական հայտարարությունների մակարդակո՞վ են հնչում, թե՞ նաև գրավոր ներկայացվել են Բաքվին:
«Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ և հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի վերամշակված տարբերակը համապատասխան համաձայնագրի և, ըստ այդմ, հիմա սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը:
