ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` Պրիգոժինի ինքնաթիռի սրահից

Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ  «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի խցիկից, գրում է NEXTA-ն։

Պարզվել է, որ այն վաճառքի է հանվել 5 միլիոն եվրոյով և գնորդները այն դիտելու են եկել վթարի օրը։  ВЧК-ОГПУ թելեգրամյան ալիքը հրապարակել է նաև ինքնաթիռի գնորդների ինքնությունը։

Խոսքը Русджет ավիաընկերության ներկայացուցիչների մասին է` տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդրա Յուլինայի և տեխնիկական տնօրեն Սերգեյ Կլոկոտովի։

 

Նրանց անվտանգ տարածք, ապա ինքնաթիռ տեղափոխելու համար գրանցել են որպես չվերթի ուղևոր։ Նրանք «Մերսեդեսով» հասել են Շերեմետևո և անցել ներսում գտնվող մետաղորսիչ սարքերով։

 

«Տեխնիկն իր հետ ուներ միայն հեռախոս, իսկ կինը՝ ձեռքի պայուսակ»,– գրում է տեսանյութը հրապարակած թելեգրամյան ալիքը։

Ինքնաթիռի արտաքին տեսքը և սրահը զննելուց հետո (առավոտյան մոտ 9.30-ից մինչև 10.30) նրանք հանգիստ հեռացել են։

Ըստ թելեգրամյան ալիքի՝ որոշ ժամանակ անց ինքնաթիռ են բարձրացել Պրիգոժինը, Ուտկինը և այլք, օդում պայթյուն է եղել։

Կիսվել սոց․ ցանցերում