Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 30-ի
06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Միաժամանակ կդադարեցվի նաև Կիևյան կամրջի երթևեկությունը:

Կիսվել սոց․ ցանցերում