Ցիկլոնի հետևանքով ձյան առատ տեղումներ են եղել Հայաստանի ամբողջ տարածքում. որոշ վայրերում ծածկը 50-80 սմ է

Կիպրոսյան ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հունվարի 22-27-ը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։

Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ ձյան ծածկի բարձրությունը հանրապետության մեծ մասում այդ ժամանակահատվածում աճել է 20-30սմ-ով, Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածում՝ 10-15սմ-ով, իսկ առանձին բարձր լեռնային շրջաններում՝ 50-80սմ-ով։

Կիսվել սոց․ ցանցերում