Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, 30-ն արդեն Երևանում են. Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, որոնցից 30-ը արդեն Երևանում են, 170-ը՝ տարվա կեսերին կունենանք։

Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում, դրանք 250 էլեկտրոավտոբուսներն են՝ 18 մետրանոց, որոնցով կարելի է ասել քանակի հետ կապված խնդիրը լուծում ենք, դրանով ավարտին ենք հասցնում։

2024-ին այս նոր 200 ավտոբուսը, որ գիծ կմտնեն, էականորեն խնդրի ծավալը թեթևացնում են: 250-ի համար դեռևս հստակ ժամկետ չասեմ, կախված է ֆինանսական կոմպոնենտից և միջազգային գործընկերներից: Բայց մենք խոսել ենք նաև առանձնացված ավտոբուսային գծերից, միասնական տոմսային համակարգից, որն այս տարի ամբողջական սկսելու է աշխատել և մետրոն, և ավտոբուսը, և տրոլեյբուսը մեկ ընդհանրական տրամաբանությամբ են կսկսելու աշխատել»,- ասաց Ավինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում