Օկուպացված Քшրվшճшռпւմ մեքենան ընկել է ձորը․ Թпւրքիшյի երկու քաղաքացի է մшհшցել

Ավտովթար է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում, ինչի հետևանքով Թուրքիայի քաղաքացիներ են մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Մահացածները Թուրքիայի քաղաքացիներ են՝ 1977 թվականին ծնված Ի. Ջերգուլյուօղլուն և 1995 թվականին ծնված Ս. Չելիքը, իսկ 1993 թվականին ծնված Մ. Օքումուշը վիրավորվել է։

Կիսվել սոց․ ցանցերում