Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնի օպեր Հ.Բ.–ն երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել:
Տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
