Երեւան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է, պատճառը Ջերմուկի մառախլապատ եղանակն է

Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին  «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։ Տեղեկացնելով, որ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել:

«Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում», – ասացին ավիաընկերությունից։

Կիսվել սոց․ ցանցերում