Մալդիվների խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել նոր նախագահ Մուհամեդ Մույցզուի առաջարկած կառավարության կազմը հաստատելու քվեարկության շուրջ։
Դեմոկրատական կուսակցության (MDP) պատգամավորները՝ երկրի գլխավոր ընդդիմությունը, չի աջակցել նախագահի առաջարկած նախարարների որոշ թեկնածուներին, ինչը օրենսդիրների միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել: Լեզվակռիվը վերաճել է բախումների:
Միջադեպի մի քանի մասնակից վնասվածքներ է ստացել: Տուժածները խորհրդարանի շենքից տեղափոխվել են հիվանդանոց։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
