ԱՅՍՕՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԱՅՏՆԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ

Այսօր տեղի կունենա իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստն ու համագումարը։
Երկրի վարչապետի թեկնածությունը կհաստատվի քաղխորհրդում, իսկ քաղաքական ուժի նոր նախագահը կընտրվի կուսակցության համագումարում։

Սպասվում է, որ իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, իսկ նախագահի պաշտոնում՝ հրաժարական տված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Հաջորդ շաբաթ խորհրդարանը նախատեսում է հաստատել նոր վարչապետի և կառավարության կազմը:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել հունվարի 29-ին։

 

Կիսվել սոց․ ցանցերում