ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ իր ղեկավարած նախարարությունում ապօրինությունների վերաբերյալ աղմկահարույց դեպքերին:
Վերջինս ասաց, որ ինքը չի հարցաքննվել սույն գործի շրջանակներում։
Երեկ հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
