ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվել է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ նշելով, որ կալանավորումն իրավաչափ չէ:
«Որոշումը դեռևս պատրաստ չի քաղվածքի տեսքով է, ստանալուն պես անմիջապես բողոքարկվելու է վերադաս դատարան: Բնականաբար, իրավաչափ չենք համարում: Մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ»,- ասել է նա:
Անի Գևորգյանը ձերբակալվել էր երեկ ուշ երեկոյան: Նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը հայտնել էր, որ պաշտպանական կողմի համոզմամբ՝ տեղի է ունեցել թյուրիմացություն, միջադեպը կապված է Գևորգյանի՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:
Երեկ հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան: Կան նաև այլ ձերբակալվածներ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչների բողոքը և 2 ամիս ժամկետով կալանավորել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
