Փարիզը «կրակի վրա բենզին լցնելու» սկզբունքով նպաստում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը. Աлիևը մեղադրանքներ է հնչեցրել

Ֆրանսիան, տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարելով, առաջնորդվում է «կրակի վրա բենզին լցնելու» սկզբունքով։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին ընդունելու ժամանակ:

Նշելով, թե Ֆրանսիան հանդիսանում է աշխարհաքաղաքական ինտրիգների նախաձեռնողը, Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել, որ պաշտոնական Փարիզը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և «հակաադրբեջանական քաղաքականություն» է վարում տարբեր միջազգային կազմակերպություններ և խորհրդարանական մակարդակով:

Ընդգծելով, որ Ֆրանսիան վարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար դիրքեր ձեռք բերելու և իր ազդեցությունն ուժեղացնելու քաղաքականություն, Ադրբեջանի նախագահը նշել է, որ փորձերն այդ ուղղությամբ ապարդյուն են։

Կիսվել սոց․ ցանցերում