Ադрբեջшնն անընդհատ ուզելու է ազդել մեր ներքին խոսակցության վրա. Փաշինյան (տեսանյութ)

«Ինչպե՞ս է մեր միջավայրը ընկալում մեր ուղերձները։ Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը, Թուրքիան ինչպես են ընկալում, իսկ Վրաստա՞նը։ Հարց չենք տալիս, թե ինչու Վրաստանը պաշտպանական ոլորտում խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց ոչ Հայաստանի»,- հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանն անընդհատ ուզելու է ազդել մեր ներքին խոսակցության վրա, որ մեր խոսակցություն տեղի չունենա և ՀՀ-ում էլ կան ուժեր, որ ասում են՝ այս Կառավարությունը Ադրբեջանի օրակարգն է բերում։

Կիսվել սոց․ ցանցերում