Պատրաստվում է արդյոք Էկոնոմիկայի նախարարը հրաժարական տալ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի պատրաստվում հրաժարական տալ։

Հարցին վերջինս այսօր անդրադարձավ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Նա, սակայն, այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

Ինչ վերաբերում է նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով զարգացումներին, նախարարը դրանք որակեց մտացածին սկանդալ։

«Անհամեմատ ավելի կարևոր միջոցառում ունենք այսօր, քան այդ մտացածին սկանդալը, որի մասին խոսում եք»,- նշեց նա։

Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ նույն օրվա առավոտյան:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:

Սույն գործի շրջանակներում երկու ամսով կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Կիսվել սոց․ ցանցերում