Դեռ 2023 թվականին էկոնոմիկայի նախարարության ինտենսիվ այգիների ծրագրերի մասով կա հարուցված քրեական վարույթ․ փոխնախարար

Դեռ 2023 թվականին էկոնոմիկայի նախարարության ինտենսիվ այգիների ծրագրերի մասով կա հարուցված քրեական վարույթ։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ մանրամասներ չհայտնելով նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործի վերաբերյալ։

Փոխնախարարի խոսքով՝ իրենք նկատել են, որ ինտենսիվ այգիների ծրագրերի հետ կապված որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը և նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր։

«Մենք բարձրաձայնել ենք, որ շահառուները կեղծել են փաստաթղթերը, դա իրավապահների գործն է։ Կարծում ենք, որ իրավապահները պատշաճ կերպով ուսումնասիրությունները կներկայացնեն»,- հավելեց փոխնախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում