Երևանի ավագանու փետրվարի 5-ի արտահերթ նիստը, որի օրակարգում էր Հայկ Մարությանի ու ևս 4 ավագանու անդամների լիազորությունների դադարեցման մասին հարցը, այլ օր է տեղափոխվել:
Այս մասին տեղեկությունն առկա է քաղաքապետարանի կայքում:
Ավագանու արտահերթ նիստը կկայանա փետրվարի 7-ին՝ հետևյալ օրակարգով.
Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ է գումարելու:
