Սենեգալի ոստիկանությունը կիրակի արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմության կողմնակիցների վրա, որոնք բողոքում էին նախագահ Մակի Սալի՝ ընտրությունները փետրվարի 25-ին հետաձգելու որոշման դեմ՝ խորհրդարանի և դատական համակարգի միջև վեճի պատճառով, հայտնում է AFP-ն:
Ցուցարարները հանրահավաք են կազմակերպել մայրաքաղաք Դաքարում այն բանից հետո, երբ առաջատար ընդդիմադիր առաջնորդները և նախագահի թեկնածուները մերժել են քվեարկության հետաձգումը:
Ընդդիմության առաջնորդները քաղաքացիներին կոչ են արել «պաշտպանել» ժողովրդավարությունը Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային ECOWAS բլոկի կողմից երկխոսության ձգտման ֆոնին:
Ավելի վաղ Սենեգալի սահմանադրական խորհուրդը մի քանի թեկնածուների, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչների, թույլ չէր տվել մասնակցել ընտրություններին։
Վերջնական ցուցակ է մտել 20 թեկնածու, սակայն փետրվարի 25-ին նախատեսված սկզբնական քվեարկությունից դուրս մնացածներից ամենանշանակալիցը ընդդիմադիր քաղաքական գործիչ Ուսման Սոնկոն էր։
Սոնկոն հեռացվել է ընտրություններին մասնկցելուց զրպարտության մեղադրանքով: Ընդդիմության առաջնորդը, որը բախվել է մի շարք դատական գործերի, ասել է, որ ինքը դարձել է արշավի զոհ, որի նպատակն էր հետ պահել իրեն նախագահական ընտրություններին մասնակցելուց:
Նախկին նախագահի որդուն՝ Քարիմ Վադեին, նույնպես արգելել են մասնակցել, քանի որ պարզվել է, որ նա Ֆրանսիայի քաղաքացի է, ինչպես նաև սենեգալցի։ Նա մեղադրանքն անվանել է «սկանդալային», հաղորդում է AFP լրատվական գործակալությունը:
