Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տուժածներից մեկը երիտասարդ է, մյուսը՝ տարեց, ծանր է երիտասարդի վիճակը:
Հիշեցնենք՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունին, հայտնել էր, որ այն եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում: Ըստ նրա՝ հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։
Պայթյունի հետևանքով կա 2 տուժած:
