Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է առաջիկա նիստի նախագծերը. օրակարգում 17 հարց է

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 5-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ երեք ժամ:

Փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 17 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի հոկտեմբերի 25-ի 019-Ա եւ 020-Ա որոշումներում:

Կիսվել սոց․ ցանցերում