Ձեզ համար բան չի փոխվի, կշարունակեք չգալ և չմասնակցել ավագանու նիստերին ու որոշումներին. Ավինյանը՝ Մարությանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի ելույթին, որում վերջինս ավագանու նիստերին չմասնակցելը պատճառաբանել էր բոյկոտով:

«Պարոն Մարության, եթե դուք չեք եկել, որ չմասնակցեք ավագանու նիստերին, ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում ևս բան չի փոխվի․ դուք կշարունակեք չգալ և չմասնակցել ավագանու նիստերին ու որոշումներին»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին անցկացնում է արտահերթ նիստ, որի օրակարգում է նաև Հայկ Մարությանին և ավագանու մի շարք ընդդիմադիր անդամների մանդատներից զրկելու հարցը:

Կիսվել սոց․ ցանցերում