«Քաղաքական անհաջող մունետիկ Հայկ Մարությանը, որը մեկ-մեկ եթե կարողանար որպես քաղաքապետ գալ աշխատանքի, միգուցե որպես ավագանի էս օրին չլիներ, մենք էլ որպես քաղաքային իշխանություն ստիպված չլինեինք իր չարածներն անելու»:
Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին անցկացնում է արտահերթ նիստ, որի օրակարգում է նաև Հայկ Մարությանին և ավագանու մի շարք ընդդիմադիր անդամների մանդատներից զրկելու հարցը, որի քննարկումից հետո ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։
