Փետրվարի 7-ին՝ ժամը՝12։10 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները», — նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
