Վրաստանում մարդկանց տեղափոխող օդապարիկը մխրճվել է էլեկտրական հոսանքի լարերի մեջ. կան զпհեր

Վրաստանում մարդկանց տեղափոխող օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին:

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ողբերգությունը տեղի է ունեցել Ասուրեթի գյուղում, որը գտնվում է Տետրիցկարոյի շրջանում։ Բախման հետևանքով 3 մարդ է մահացել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները։ Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Կիսվել սոց․ ցանցերում