Աշոտյանի գործով դիմեք էթիկայի հանձնաժողով, որի կազմում կան ձեր ընկերների շահերը պաշտպանող բազմաթիվ փաստաբաններ․ Մինասյան

«Ի տարբերություն նախորդ բոլոր Կառավարությունների, ես երևի առաջին կամ երկրորդ նախարարն եմ, որը շատ հանգիստ ասում է՝ բերեք այդ կարգապահականները, եթե համոզված եք որ խախտում կա»։

Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, թե ինչպես արդարադատության նախարար կմեկնաբանի Արմեն Աշոտյանի համար 9 պատգամավորների կողմից ներկայացրած միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը։

Նախարարը արձագանքելով հարցին, կարևորեց՝ այսօր այն բացառաիկ օրերից է, որ հարցին պատասխանելով կարող է և՛ ընդդիմությանը նայել, և՛ իշխանությանը։

«Եթե լինելով ոչ իրավաբան ձեր վստահորդի փաստաբանն ու իրավաբանը, խորհրդատուն ասում են, որ դատավորը ինչ-որ մի բան սխալ է արել, պետք չէ քաղաքական ելութներ ունենալ, պետք է ձեր փաստաբանին տալ հանձնարակարական ու դիմել երկու օղակի՝ մեկի ինձ՝ որպես արդարադտության նախարար, կարգապահական դիմում ներկայացնել, ասել, որ իքս դատավորը՝ Ձեր դեպքում Աշոտյանի գործով, այդ գործով արել է այս կամ այն խախտումը, եթե ինձ չեք վստահում, վստահեք ձեր շատ սիրելի էթիկայի հանձնաժողովին, որի կազմում կան բազմաթիվ փաստաբաններ, որոնք ձեր ընկերների շահերն են պաշտպանում»,- ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում