«ՔՊ»-ն, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն և «Հանրապետություն»-ը աջակցություն կստանան պետությունից

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց գումար հատկացնել Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին՝ 2024-ի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու նպատակով:

Գումարը կհատկացվի անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին և դաշինքներին:

Մասնավորապես՝ դրամական աջակցություն կստանան հետևյալ քաղաքական ուժերը.

  • «Քաղաքացիական պայմանագիր» — 268 հազար 300 դրամ
  •  «Հայաստան» դաշինք — 163 հազար 221 դրամ
  • ԲՀԿ — 50 հազար 444  դրամ
  • «Հանրապետություն» — 38 հազար 758 հազար դրամ:
Կիսվել սոց․ ցանցերում