ՏԵՍԱՆՅՈՒԹ․Միջազգային քրեական դատարանում տեղի է ունենում Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում

«Այսօր Միջազգային քրեական դատարանում տեղի կունենա Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Հայաստանը դառնում է ՄՔԴ հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը»:

Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ միջոցառումը մեկնարկել է քիչ առաջ և հասանելի է ուղիղ հեռարձակմամբ»։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտելմ Հռոմի ստատուտը. Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը:

 

Կիսվել սոց․ ցանցերում