«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կարծիքով՝ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
«Ցեղասպանվելու մեջ մեր մեղքն էլ կա։ Ցեղասպանությունից ո՞վ է հրաժարվում։ Նախ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպվել և մեզ պահել։ Եվ դա մեզ պետք է դաս լինի ոչ թե դաս լինի, որ մենք լացենք, այլ դաս լինի, որ մենք ուժեղանանք, որ ապագայում մեր սերունդները ոչ մի անգամ նման իրավիճակում չհայտնվեն։ Ինձ պետք չի, թե ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որ ես ուժեղ լինեմ»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է․ «Ինձ պետք չի ով ինչ կճանաչի, ինձ պետք ա ես ուժեղ լինել։ Ոչ մեկ հայազգի համար չի ճանաչում։ Մեզ պետք է հզոր պետություն։ Երբ ինքը ունենում է քաղաքական խնդիր, այդ դեպքում է ճանաչում»։
