Այս շաբաթ կենսաթոշակի վճարում և նշանակում է իրականացվել ԼՂ-ից բռ նի տեղшհшնված 22 հազար 164 անձի

ՀՀ կառավարության կողմից շարունակվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը:

Այս շաբաթ 40 հազար+10 հազար դրամ վարձավճարների և կոմունալ վճարների համար նախատեսված գումարները վճարվել է 96 հազար 821 անձի՝ հունվարի ամսվա համար:

Այս մասին «Հումանիտար» կենտրոնում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Նա ընդգծել է, որ նախորդ ամիսների համար դեռևս չստացված գումարները նույնպես կփոխանցվեն:

100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստացել է 112 հազար 765 անձ, 40 հազար+10 հազար դրամ աջակցությունը հոկտեմբեր ամսվա համար ստացել է 108 հազար 857, նոյեմբեր ամսվա համար 87 հազար 568 անձ: Դեկտեմբեր ամսվա համար գումար է ստացել 93 հազար 788 անձ:

Ծրագիրը վեց ամսյա է: Ինչ վերաբերում է 50 000 + 50 000 առաջնային սպառողական ծախսերի նպատակով տրամադրվող աջակցությանը, նոյեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 77 հազար 409 հայրենակցի, դեկտեմբեր ամսվա համար 83 հազար 601 հայրենակցի:

Կենսաթոշակների մասով, ներկայացվել է, որ այս շաբաթ վճարում և նշանակում իրականացվել է 22 հազար 164 անձի: Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուներին թոշակը նախատեսված է վճարել հստակ գրաֆիկով՝ մինչև տվյալ 6-րդ աշխատանքային օրը:

Իրականացվել է նաև մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակում և վճարում, որի թիվը կազմում է 1131:

Զարուհի Մանուչարյանը վերջում տեղեկացրել է, որ այսուհետ www.dimum.ssa.am հարթակի միջոցով՝ հավաքելով անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթղթի տվյալ, հնարավոր է տեսնել, թե որ ամիսների համար է վճարում իրականացվել որ ամսաթվով և որ բանկերում է գումարը հասանելի:

Կիսվել սոց․ ցանցերում