Ոստիկաններին կաշառք առաջարկած «Լեքսուս»-ի 63-ամյա վարորդը ձերբակալվել, տեղափոխվել է ՁՊՎ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17-ին, Արագածոտնի պարեկները, հոծ գիծը հատելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար կանգնեցրել են «Լեքսուս» մեքենայի վարորդին, որը խախտումը չարձանագրելու համար ոստիկաններին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

63-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ապարանի բաժին:Հետո վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նույն օրը, ժամը 19-ին, քննիչի որոշմամբ՝ վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Կիսվել սոց․ ցանցերում