Հիմա սա հայրենասիրությու՞ն է, թե ուղեղների լվացու՞մ

Գրում են, որ Սիլվա Կապուտիկյանը 1959թ.-ին այցելել է Արցախ, վերադարձել, նամակ գրել Ադրբեջանի ԳԱ նախագահին, ստացել խայտառակ պատասխան, հետո դիմել Հեյդար Ալիեւին եւ Բրեժնեւին: 1959թ.-ին Հեյդար Ալիեւը ԽՍՀՄ ՊԱԿ-ի սպա էր, նույնիսկ Ադրբեջանում չի գտնվել, Բրեժնեւն էլ ԽՍՀՄ առաջնորդ չէր: Ասում են՝ Կապուտիկյանին Արցախ է հրավիրել ԼՂԻՄ Գրողների միության նախագահ Բագրատ Ուլուբաբյանը: ԼՂԻՄ-ը ԳՄ չի ունեցել: Ստեփանակերտում գործել է Ադրբեջանի ԳՄ ԼՂ մարզային բաժանմունք, որի ղեկավարի պաշտոնը կոչվում էր ,,պատասխանատու քարտուղար,,: Հիմա սա հայրենասիրությու՞ն է, թե ուղեղների լվացու՞մ: Թողեք գոնե էս նոր սերունդը դատարկախոսություններից ազատ կյանք մտնի:

Կիսվել սոց․ ցանցերում