Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացման:

Այս մասին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք ցանկություն կա՞ Հայաստանը տանել Եվրամիության ուղղությամբ, դա դարձնել նպատակ:

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի», — ասել է Փաշինյանը:

Նշենք, որ ամբողջական հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր՝ 21:50-ին:

https://t.me/armtimes_com/830

Կիսվել սոց․ ցանցերում