Թրամփը 1 բառով բնութագրել է Պпւտինին ու Ծինփինին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին խելացի է համարում։

«Ես շատ լավ գիտեմ Պուտինին, նա շատ խելացի է, շատ բանիմաց», — ասել է Թրամփը Հարավային Կարոլինայում աջակիցների հետ հանրահավաքում:

ԱՄՆ նախկին նախագահը ասել է, որ Չինաստանի ղեկավարին ևս  խելացի է համարում։

«Ես կասեի, որ նա (Սի Ծինպինը) ևս շատ խելացի է», — ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Fox New-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ նախագահը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը, ի տարբերություն ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենի, սիրում են իրենց երկրները և ցանկանում են, որ դրանք հաջողություն ունենան։

Կիսվել սոց․ ցանցերում