Այս օրերին մեծ խաչերթներ են տեղի ունենում Ուղղափառ աշխարհում, գալիք Երկուշաբթի օրվա Աստվածամոր տոնի կապակցությամբ․Արմեն Հարեյան

Այս օրերին մեծ խաչերթներ են տեղի ունենում Ուղղափառ աշխարհում, գալիք Երկուշաբթի օրվա Աստվածամոր տոնի կապակցությամբ։ Հին Տոմարով Օգոստոսի 15ը ընկնում է Օգոստոսի 28։ Հաջորդիվ կպատմեմ դեպի Պոչաև Լավրա 250 կիլոմետրանոց խաչերթի մասին։ Բայց հիմա տեսեք Իրինարխովյան Խաչերթը, որը 5-օրյա խաչերթ է Ռոստովի կողմերում։ Ինձ հատկապես շատ ուրախացրեց թէ ինչքան երեխաներ են մասնակցում այս խաչերթին ու թէ ինչ հոգևոր ու մարմանվոր սխրանք են անում իրենց հայրերն ու մայերը երեխաների հետ միասին։ Նայեք այս նկարներին, ինչպիսի ուրախություն կա նրանց դեմքերին։ Ինչիպիսի գեղեցիկ ու ներշնչված հայացքներ ունեն այս մարդիկ։ Եվ մեծերի և փոքրերի աչքերը փայլում են անկեղծ ուրախությամբ։ Տա Աստված որ մեր ազգի մեջ էլ հոգևոր արթնացում լինի և մենք էլ իսկապես հասկանանք, որ առանց Քրիստոսի կյանք չկա, որ մեր փրկությունը միայն Քրիստոսով է։

Կիսվել սոց․ ցանցերում