Առհասարակ, շատ քիչ մարդ աշխարհում կերաշխավորի Արմեն Աշոտյանի համար, ես դա անել չեմ կարող. Վահագն Ալեքսանյան

Անձնական երաշխավորությունը նշանակում է, որ դու անձամբ երաշխավորում ես, որտվյալ մարդը կալանքից ազատվելով, կամ նրա նկատմամբ խափանման այլ միջոց ընտրվելու դեպքում չի խախտի օրնեքով սահմանված կանոնները, չի փախչի երկրից, պարտաճանաչ կներկայանա դատական նիստերին, չի փորձի ազդել դատաքննության վրա:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ֆրակցիան երաշխավորություն ներկայացրեց Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար, ինչը չի անում Արմեն Աշոտյանի համար:

«Դա նշանակում է՝ ես անձամբ, որպես Վահագն Ալեքսանյան, որպես քաղաքացի, որպես մարդ, որպես պատգամավոր երաշխավորում եմ, որ այո, մեր թիմակցի ընտանիքի անդամը կկատարի բոլոր կանոնները: Դա անձամբ ես երաշխավորում եմ, բայց Արմեն Աշոտյանի մասով ես, կներեք, բայց ոչինչ երաշխավորել չեմ կարող»,- ասաց Ալեքսանյանը:

Կուսակից չէ, այլ ընդդիմադիր է, դրա համար՝ հարցին՝ Ալեքսանյանը պատասխանեց.

«Ոչ, որովհետև առհասարակ, շատ քիչ մարդ աշխարհում կերաշխավորի Արմեն Աշոտյանի համար: Դա կոչվում  անձնական երաշխավորություն, և ես պետք է իմանամ, թե ում համար եմ երաշխավորում: Եվ սա շատ սուբյեկտիբ հարց է, ոչ թե օբյեկտիվ:

Դա ընդհանրապես ապ չունի դատարանի կայացնելիք դատավճռի հետ: Այստեղ խոսքը խափանման միջոցի մասին է և այն ինչը պատրաստ եմ երաշխավորել, երաշխավորում եմ»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, այսօր՝ փետրվարի 12-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել էր Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գևորգյան) և Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը երկու ամսով կալանավորվել էր: Գործը կապված է նրան՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:

Կիսվել սոց․ ցանցերում