Չի կարելի հաշվի չնստել ՌПՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ հետ

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Հայաստանը ՊԵՏՔ է հստակ հայտարարի, որ մենք Հռոմի ստատուտին միացել ենք բացառապես մեր անվտանգային խնդիրների նպատակով:
Շատ հստակ և ոչ թե շարունակի ասել, որ մենք իրավական պետություն ենք և իշխանությունը չէ, որ պիտի հայտարարի՝ Պուտինը Հայաստանում կձերբակալվի կամ ոչ:
Դուք, պարոնայք, շարունակում ենք շատ վտանգավոր խաղը, որը կարող է նոր ողբերգություններ բերել մեր երկրին և ժողովրդին:
Դուք այդպես էլ չգիտակցեցիք՝ ինչ է նշանակում ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳ:
Նեղն ընկնեք, Պուտինին եք զանգելու:
Ուզում ե՞ք գրեմ, թե քանի անգամ եք զանգել Պուտինին:
Չեմ ասում, որ մեր փրկությունը գալիս է Ռուսաստանից: Ոչ և ոչ:
Այլ բան եմ ասում:
Չի կարելի հաշվի չնստել ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ հետ:
2014 թվականից սկսած Դուք, պարոնայք, անտեսել եք ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ, և մենք ստացել ենք այս աղետը:
Թ. Հ.
13 փետրվարի, 2023թ. Երևան
Կիսվել սոց․ ցանցերում