Ձեր քաղաքական թիմից՝ «դիվան քշողների» կողմից 44-օրյա պшտերшզմի զпհվածների թիվը զզվելի ձևով ուռճացվում էր․ Ավինյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը, որոնք հնչեցվել են, իրականությանը համապատասխանում են։

Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի հարցի, թե քանի հերոս երևանցի է զոհվել 44-օրյա պատերազմում։

Քաղաքապետը արձագանքելով հարցին նկատել է․ «Ձեր քաղաքական թիմից էնքան տգեղ, զզվելի ու մանիպուլյատիվ ձևով էր 2020 թվականի 44-oրյա պատերազմի զոհերի թիվն ուռճացվում, հիմնականում էն տանը նստած «դիվան քշողների» կողմից, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում իրենց տան դիվանը «քշելուց» բացի ուրիշ բան չեն արել։ Այնպիսի ոգևորությամբ էին այդ հազարները ավելացվում, որ մարդու զզվանքը գալիս էր, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներով քայլում ենք»։

Ինչ վերաբերվում է նույն ավագանու անդամի կողմից հնչեցրած մեկ այլ հարցին, թե պատերազմում հերոսացած երևանցիներին նվիրված խաչքար կամ հուշաքար տեղադրվելո՞ւ է Երևանում, Ավինյաննն ընդգծել է, որ այսօր էլ զոհված տղաներին նվիրված տարբեր հուշարձաններ կան տարբեր վարչական շրջաններում։ Կառուցվում է նաև մեծ պուրակ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինվորներին։

Կիսվել սոց․ ցանցերում