Վթարի ենթարկված «Պահմտոցի» հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը 2 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից

2023 թվականի դեկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով հաղորդավար, ժողովրդին հայտնի «Պահմտոցի» հումորային հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ օրը ժամը 21։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Միքայելյանը իր վարած «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ծավ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվելով հայտնվել ձորում։

shamshyan.com-ի հաղորդմամբ, Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկը փորձել է սթափության  ենթարկել Ս․ Միքայելյանին, սակայն վերջինս հրաժարվել է սթափություն հանձնելուց։ Քննիչը նույնպես հիվանդանոցում է փորձել սթափության ենթարկել նրան, այնտեղ նույնպես հրաժարվել է, ինչի համար էլ նա 2 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Կիսվել սոց․ ցանցերում