Ադрբեջшնի արձագանքը հայկական կողմի կրшկпցին անհամարժեք է, սա ցույց է տալիս զпրքերը հեռացնելու հրատապությունը. Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է այսօր՝ փետրվարի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:

«Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակոցին անհամարժեք է`անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Սա կրկին ցույց է տալիս զորքերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը ԵՄ-ն պնդում է երկար ժամանակ»,- ասել է Բորելը։

Բորելը ընդգծել է երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ ԵՄ–ի հանձնառությունը՝ երկրների ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Կիսվել սոց․ ցանցերում