Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է․
Պետությունը պահողները, զարգացնողները, պետության պատիվը բարձրացնողներն ու հաղթանակ բերողները իրենց գործում պրոֆեսիոնալ դարձած մարդիկ են։
Որպես օրինակ ուսումնասիրեք Եվրոպայի առաջնության մեր չեմպիոնների անցած ուղին։ Մարդիկ, ովքեր անցել են դժվարին ուղի՝ լի բարդություններով, խոչընդոտներով, սոցիալական տարատեսակ խնդիրներով։ Մարդիկ, ովքեր անգամ ծնողական սիրուց են զրկված եղել, բայց չեն վհատվել, նպատակ են դրել ու հասել են դրան։ Մարդիկ, ովքեր չեն հուսահատվել ու դարձել են պրոֆեսիոնալ իրենց գործում, դարձել են չեմպիոն, դարձել են օրինակելի։
Հզոր ու զարգացած երկիր եք ուզու՞մ, դարձեք պրոֆեսիոնալ ձեր իսկ գործում։
Ձգտեք կատարյալին, դարձեք միակը, ուժեղը, անպարտելին ու անփոխարինելին, ու այդ ժամանակ աշխարհն էլ ծնկի կգա ձեր առաջ։
https://www.facebook.com/taron.chakhoyan/posts/7217568531631881?ref=embed_post
